Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթը Հարավային Աֆրիկայում ընթացող ձյուդոյի աշխարհի երիտաասարդական առաջնությունում: Մեր չորս պատվիրակներից վերջինը պայքարն ավարտեց 73 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը, որը երրորդ գոտեմարտում պարտվեց ճապոնացի Շոհեյ Օնոյին:

66 կգ քաշային կարգում Դավիթ Ղազարյանը երկրորդ գոտեմարտում պարտվել էր ճապոնացի Շո Տատեյամային:

Նախորդ օրը տատամի դուրս եկած 55 կգ քաշային Գարիկ Հարությունյանը եւ 60 կգ քաշային Գոռ Հարությունյանը նույնպես պարտվել էին երկրորդ գոտեմարտում: