Աշխարհի գործող ամենամեծ հրաբխում՝ Մաունա Լոայում (Հավայների Մեծ կղզի) տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, ինչը վնասել է խանութների, մոտակա քաղաքում անջատվել է էլեկտրականությունը, տեղեկացրել է АР-ն։

Երկրաշարժը ցունամի չի առաջացրել։

Hawaiian Electric Company ընկերության ներկայացուցիչ Դարեն Փայի խոսքով՝ Նաալեհում անջատվել է էլեկտրականությունը՝ կապված երկրաշարժի հետ։

Երկրաշարժը գրանցվել է ուրբաթ, տեղի ժամանակով ժամը մոտ 10.00-ին։

Վերջին անգամ Մաունա Լոան ժայթքել է 2022թ. վերջին։ Այն հինգ հրաբուխներից մեկն է Մեծ կղզում, որն ամենահարավայինն է Հավայան արշիպելագում։

Երկրաշարժները Հավայներում կարող են առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում երկրի մակերեսեին մագմայի շարժի հետեւանքով։ Այս երկրաշարժի հավանական պատճառը Հավայան կղզիների քաշն է, նշել են Հավայների հրաբխագիտական դիտարանում։

Հենց դա է հանգեցրել 6,9 մագնիտուդով երկրաշարժի 2006թ., Կիհոլո ծոցի մոտ (Մեծ կղզի), որի հետեւանքով վնասվել էին ճանապարհներ, անջատվել էր էլեկտրականությունը Հոնոլուլուում, որը գտնվում է Օահու կղզում։