Սիրիական ՀՕՊ միջոցները հետ են մղել իսրայելական գրոհը՝ ուղղված Դամասկոսի դիրքերի դեմ, տեղեկացրել է SANA-ն։

Զինվորական աղբյուրը գործակալությանը տեղեկացրել է, որ այսօր կեսգիշերից հետո, ուղիղ ժամը 01.00-ին սիրիական օկուպացված Գոլանի կողմից իսրայելական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքի արվարձաններին։

Աղբյուրն ավելացրել է, որ ՀՕՊ միջոցները «խոցել են ագրեսորի անօդաչուների մի մասին, գրոհը հանգեցրել է որոշ նյութական կորուստների»։