Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում նոյեմբերի 5-ին (ժամը 11:00-ին) հանդիսավորությամբ կնշվի Զինված ուժերի հետախուզության վարչության ստեղծման 19-րդ տարեդարձը։

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատներ:

Տոնական միջոցառմանը նախատեսված է հետախուզական ստորաբաժանումների, սպառազինության ու տեխնիկայի ցուցադրություն: