ԱՄՆ Օկլահոմա նահանգի դատավորը ուրբաթ համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ նրան բռնել են այն բանի վրա, որ հարյուրավոր հաղորդագրություններ է ուղարկել հենց դատարանի դահլիճում, 2-ամյա տղայի սպանության գործով դատավարության ժամանակ, տեղեկացրել է АР-ն։
Օկրուգային դատավոր Թրեյսի Սոդերսթրոմը համաձայնել է այլեւս չհավակնել Օկլահոմայի դատավորի պաշտոնին՝ առաջարկվող հաշտության համաձայնագրին համապատասխան, որը ներկայացրել է Օկլահոմայի նահանգի դատական համակարգի հարցերի գծով դատարանը։ Նրան ներկայացվել են ծառայողական պարտականությունների կոպիտ խախտման, իր աշխատակիցներին վերահսկել չկարողանալու մեղադրանքներ։
Օկլահոմայի գերագույն դատարանի նախագահ Ջոն Քեյնը խորհուրդ է տվել հեռացնել պաշտոնից Սոդերսթրոմին այն հետաքննությունից հետո, որը ցույց է տվել, որ նա ծաղրել է դատախազներին, ծիծաղել դատական կարգադրիչի մեկնաբանության վրա դատախազի սեռական օրգանների մասին, գովել պաշտպանության կողմի փաստաբանին եւ մեղադրանքի կարեւոր վկային անվանել սուտասան ոմն Քրիստիան Թայլեր Մարցոլի գործով։
Սոդերսթրոմը, անցած տարի ստանձնելով պաշտոնը, ինքնակամ հրաժարական է տվել։
Ի վերջո, Մարցոլը մեղավոր է ճանաչվել երկրորդ աստիճանի ոչ միտումնավոր սպանության մեջ եւ դատապարտվել է ազատազրկման։





























