Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել է, որ որոշ ժամանակ առաջ իսրայելական կործանիչները հարվածներ են հասցել Լիբանանի հարավում՝ Բինտ-Ջբեյլում «Հեզբոլլահ» շարժման օգտագործած շենքին եւ դիտակետին Մարքաբում։

Անցած գիշեր ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ հարված է հասցրել նաեւ շարժման հրամանատարական կենտրոնին եւ մեկ այլ օբյեկտի, որն օգտագործվել է «Հեզբոլլահի» հակաօդային պաշտպանության ստորաբաժանման կողմից։