Արամ Խաչատրյան համերգասրահում վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ`  նոյեմբերի 3-ին, մասնակցել է հայ անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանին` նվիրված հուշ-երեկոյին: NEWS.am-ին Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ միջոցառմանը ներկա էին Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Գարեգին Բ-ն եւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Կամերային երգեցողության վարպետ Արաքս Դավթյանի հիշատակի միջոցառմանը մասնակցում էին «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Սվետլանա Նավասարդյանը: