Ֆիլիպինների հարավում սողանքի հետևանքով 37 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Միաժամանակ 63 մարդ անհետ կորած է համարվում, ևս 32 մարդ վիրավորվել է։
Սողանքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Դավաո դե Օրո նահանգի Մակո քաղաքի ոսկու հանքավայրի մոտ՝ իր տակ առնելով տներն ու մեքենաները, որոնք աշխատակիցներին տեղափոխում էին Apex Mining ընկերության կողմից շահագործվող տարածք:
Դավաո դե Օրո նահանգի պաշտոնական ներկայացուցիչ Էդվարդ Մակապիլին հայտնել է, որ ավելի քան 300 մարդ է ներգրավվել փրկարարական աշխատանքներին, սակայն գործողությունները խոչընդոտվել են հորդառատ անձրևի, թանձր ցեխի և հետագա սողանքների սպառնալիքի պատճառով: Փրկարարական աշխատանքները վերսկսվել են կիրակի առավոտյան, ասել է Մակապիլին:
Վերջին շաբաթների ընթացքում հորդառատ անձրևներ են պատուհասել Դավաո դե Օրոյին՝ առաջացնելով ջրհեղեղներ և սողանքներ:





























