Հորդ անձրեւները հեղեղումներ են առաջացրել ռուս զբոսաշրջիկների սիրած հանգստյան վայրում՝ թուրքական Անթալիայում, մի շարք շրջաններում պարապմունքներն ուսումնական հաստատություններում դադարեցվել են, գրել է Ekonomim թերթը։
«Անթալիայի կենտրոնում երեկոյան սկսված հորդ անձրեւն ուժեղացել է գիշերը։ Ճանապարհներին ջրափոսեր են գոյացել։ Քաղաքացիները եւ տրանսպորտային միջոցները դժվարությամբ են տեղաշարժվում ճանապարհներին։ Գյուղական վայրերի մի քանի թաղամասերում ջուրը լցվել է տները եւ աշխատավայրերը։ Որոշ շրջաններում խափանվել է տրանսպորտային հաղորդակցությունը»,- գրել է պարբերականը։
Անթալիայի նահանգապետի հայտարարությունում նշվել է, որ քաղաքում պահպանվում են անբարենպաստ եղանակային պայմանները։
«Հեղեղումների հետ կապված՝ մեր հինգ կենտրոնական շրջաններում՝ Աքսու, Դյոշեմեալթը, Քեփեզ, Քոնյալթը, Մուրաթփաշա, երեքշաբթի դադարեցվել են ուսումնական պարապմունքները՝ առողջապահության դեպարտամենտի որոշման համաձայն»,- նշված է հայտարարությունում։





























