Մեկ մարդ մահացել, ավելի քան 50 հոգի տուժել է Ֆիլիպինների Բուլական նահանգի (Մանիլայից հյուսիս) կաթոլիկական եկեղեցու երկրորդ հարկի փլուզման հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Xinhua գործակալությունը՝ հղում կատարելով տարերային աղետների արձագանքման ծառայության ներկայացուցիչներին։

Նրանց խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի, տեղի ժամանակով ժամը մոտ 07.20-ին, երբ մարդիկ եկեղեցի էին գալիս կաթոլիկական 40-օրյա Մեծ պահքն սկսվելուն նվիրված ժամերգությանը մասնակցելու համար։

Քաղաքապետը լրագրողներին ասել է, որ 80-ամյա մի կին ծանր վերքեր է ստացել եւ մահացել հիվանդանոցում։