Գազի համաշխարհային արդյունահանումն աշխարհում 2024թ. կարող է ավելանալ 2,8 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ՝ 4,162 տրլն խորանարդ մետր, ընդ որում՝ աճի զգալի մասը բաժին կընկնի ԱՊՀ երկրներին։ Այս մասին նշվել է Գազ արտահանող երկրների համաժողովի հաշվետվությունում։

Արդյունահանումը Հյուսիսային Ամերիկայում կարող է ավելանալ 2 տոկոսով՝ 1,305 տրլն խոր. մետր, Մերձավոր Արեւելքում՝ 3,3 տոկոսով՝ 732 մլրդ խոր. մետր։

ԱՊՀ երկրներում 2024թ. աճը կարող է գերազանցել 4 տոկոսը՝ 817 մլրդ խոր. մետր, ինչն ավելի բարձր է  նախորդ երկու տարիների ցուցանիշներից, բայց ցածր է 2021թ. մակարդակից (910 մլրդ խոր. մետր)։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գազի արյդունահանումը կարող է ավելանալ 2 տոկոսով, Աֆրիկայում՝ 4,8, Լատինական Ամերիկայի երկրներում՝ 0,6 տոկոսով։ Եվրոպայում նույնպես հնարավորէ աճ 2,8 տոկոսի չափով՝ 220 մլրդ խոր. մետր։