Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի քաղաքում երկու մարդ կրակ է բացել Փամուկքալեի համալսարանական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի մուտքի մոտ գտնվող ճաշարանում, հայտնում է NTV հեռուստաալիքը։

Նախնական տվյալներով՝ տուժել է 7 մարդ, որոնցից 2-ը ծանր վիճակում են։

Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական խմբեր։ Կրակ բացող անձինք դիմել են փախուստի։