Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) համար 2012 թ. պետական բյուջեում նախատեսվել է 210 մլն դրամ, գրեթե նույն չափով, ինչ 2010 թ: Այդ մասին ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Բոլոր հոդվածները նույն չափով են, ինչ նախորդ տարիներին»,- ասաց Ա. Շաբոյանը:
Սակայն ի տարբերություն նախորդ տարիների` ՏՄՊՊՀ-ն այս տարի զգալիորեն ավելի շատ օգուտ է տվել պետական բյուջեին: Այսպես` գանձված տուգանքները 2011 թ. 9 ամսում կազմում են մոտ 150 մլն դրամ, որը համարժեք է հանձնաժողովի աշխատավարձի ֆոնդին: Նշենք, որ Հանձնաժողովի կողմից նշանակված եւ գանձված տուգանքները ուղղվում են պետական բյուջե:
Համեմատության համար` 2010 թ. ՏՄՊՊՀ-ն նշանակել է 37 մլն դրամի տուգանք, գանձվել է 27 մլն դրամը:




























