Ամերիկացի պրոֆեսոր Սթեֆան Բլանքը կարծում է, որ Ռուսաստանն օգուտով դուրս կգա Ղարաբաղի համար նոր պատերազմի դեպքում:

«Լեռնային Ղարաբաղի համար նոր պատերազմը կարող է աղետ դառնալ բոլորի համար, ով առնչություն ունի այդ խնդրին, եւ առավել հավանական է, որ միակը, ով կշահի այդ իրավիճակում, դա իր նոր կայսերական գաղափարները իրականացնել փորձող Ռուսաստանն է»,- գրել է ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի ռազմական քոլեջի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սթեֆան Բլանքն իր վերլուծության մեջ: Նրա խոսքով, բանակցային գործընթացում վերջին անհաջողությունները զարմանալի չեն: «Սակայն, հետեւելով Կովկասի ներկա զարգացումներին, կարելի է եզրակացնել, որ եթե միջնորդների գործունեությունը չհանգեցնի առաջընթացի, ապա բանակցությունների արդյունքն էլ ավելի զարմանալի է լինելու»,- ասել է Բլանքը:

Վերլուծաբանը նշել է, որ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են եւ վերջերս Գերմանիայում եւ Ռումինիայում այդ երկու երկրների համատեղ զորավարժություններ են իրականացվել:

«Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Բաքվում նշել է, որ Թուրքիան ամբողջությամբ աջակցում է Ադրբեջանի ռազմաարդյունաբերական սեկտորին: Այսկերպ Բաքուն որոշել է հրաժարվել Մոսկվայի պահանջներից` պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության հարցերում իրեն ենթարկվելու վերաբերյալ: