ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Ամերիկան անցած տարի երրորդ անգամ անընդմեջ դարձել է հեղուկացված բնական գազի ամենախոշոր արտահանողը Եվրոպա։

Եվրամիություն ՀԲԳ-ի արտահանման ԱՄՆ բաժինը կազմել է 48 տոկոս կամ օրական 7,1 մլրդ խորանարդ մետր, նշել է գերատեսչությունը։

Երկրորդ տեղը (14 տոկոս) զբաղեցրել է Կատարը, որը մատակարարել է օրական 2 մլրդ խորանարդ մետր։ Ռուսաստանը իջել է երրորդ տեղ՝ 13 տոկոս կամ օրական 1,8 մլրդ խորանարդ մետր։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն, Կատարը եւ Ռուսաստանն ապահովել են Եվրոպա ՀԳԲ-ի 75 տոկոս մատակարարումը։ ՀԳԲ-ի ընդհանուր ներմուծումը ԵՄ-ում կազմել է օրական 14,7 մլրդ խորանարդ մետր՝ գրեթե չփոփոխվելով 2022-ի նկատմամբ։

Եվրոպան ավելացնում է ՀԲԳ-ով վերագազիֆիկացման հզորությունները։ 2024թ. դրանք կավելանան ավելի քան մեկ երրորդով՝ օրական 29,3 մլրդ խորանարդ մետր։ Հզորություններն ամենից շատ կավելացնի Գերմանիան, որը ՀԲԳ է գնում գլխավորապես ԱՄՆ-ից։

Ֆրանսիային, Իսպանիային, Նիդեռլանդներին եւ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում Եվրամիության ՀԲԳ-ի ներմուծման մոտ երկու երրորդը։ Գերմանիայի բաժինը առայժմ մեծ չէ՝ ընդամենը 4 տոկոս։