Երեւան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին, նոյեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենա է  դուրս  եկել հանդիպակաց երթեւեկության գոտի եւ բախվել   «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2105»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: