Նավթի էտալոնային տեսակի գինը չորեքշաբթի առավոտյան բարձրանում է նախօրեի անկումից հետո, թրեյդերները գնահատում են շուկայական կանխատեսումները եւ ԱՄՆ-ում պաշարների մասին տվյալները։

Brent նավթի մայիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 82,41 դոլար, ինչը 0,49 դոլարով (0,6 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների ցուցանիշից։ Երեքշաբթի այդ պայմանագրերը նվազել էին 0,29 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 81,92 դոլար։

WTI-ի ապրիլյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0,49 դոլարով (0,63 տոկոս)՝ մեկ բարելը 78,05 դոլար։ Անցած աճուրդների արդյունքներով՝ պայմանագիրն էժանացել է 0,37 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 77,56 դոլար։