Բեռլինի տեխնոն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը։
Rave the Planet շահույթ չհետապնդող կազմակերպությունը խնդրել է 2022 և 2023 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառել բեռլինյան տեխնո տեսարանը՝ ի պաշտպանություն դրա անցկացվել են հատուկ երեկույթներ։
Տեխնոմշակույթը Բեռլինում, հիշեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, առաջացել է 1980-ականների կեսերին՝ Բեռլինի պատի անկումից հետո և խորհրդանշում է վերամիավորումից հետո լավատեսության ոգին:
«Նորահայտ ազատությունն օգնեց ստեղծել տեխնո և ակումբային բեմ, որը գոյություն ունի Բեռլինում: Ձայնը և ձայնային արտադրությունը սերտորեն կապված են քաղաքի հետ և ձեռք են բերել իրենց հատուկ բնույթը Գերմանիայի վերամիավորման համատեքստում»,- նշում են կազմակերպությունում։





























