Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում ձախողվեց 69կգ քաշային Մելինե Դալուզյանը: Նա պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել պատվիրած 116 կգ-ն:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Օքսանա Սլիվենկոն` 266 կգ:
Հիշեցնենք, որ նախքան այս զրո էր ստացել նաեւ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը, Իզաբելլա Յայլյանը գրավել է 25-րդ, իսկ Սամվել Գրիգորյանը` 11-րդ տեղը:
Այսօր, նոյեմբերի 10-ին մրցահարթակ դուրս կգան 77 կգ քաշայիններ Առաքել Միրզոյանն ու Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, նոյեմբերի 12-ին եւ 13-ին` +75 կգ քաշայիններ Նաիրա Հարությունյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, նոյեմբերի 13-ին` +105 կգ քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:



























