Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին` 8-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Հոլանդիայի թիմը: Կանանց Հայաստանի հավաքականը կմրցի սերբերի հետ:
7-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ: Այժմ Հայաստանն ունի 11 միավոր եւ բարձարցավ 2-րդ հորիզոնական:
Հայասատանի հավաքականի կազմում հաղթանակը տարավ Սերգեյ Մովսիսյանը. Նա սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Մաքսիմ Վաշիե Լագրավի նկատմամբ: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Էթիեն Բաքրո-Լեւոն Արոնյան` 0.5:0.5
Սերգեյ Մովսեսյան-Մաքսիմ Վաշիե Լագրավ` 1:0
Լորեն Ֆրեսիեն-Վլադիմիր Հակոբյան` 0.5:0.5
Գաբրիել Սարգսյան-Քրիստիան Բաուեր` 0.5:0.5
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ադրբեջանի հավաքականը, որն այս տուրում 3.5:0.5 հաշվով պարտության մատնեց Բուլղարիային: Ադրբեջանը վաստակել է 12 միավոր:
Մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ հաշիվները.
Ռումինիա-Գերմանիա` 2:2
Հունգարիա-Սլովենիա` 3:1
Հոլանդիա-Հունաստան` 2.5:1.5
Իսպանիա-Ռուսաստան` 1:3
Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում 1:3 հաշվով պարտվեց ռուսներին եւ 8 միավորով 10-րդ տեղում է: Առաջատարը 13 միավոր վաստակած Ռուսաստանն է, 11 միավոր ունի Լեհաստանը:



























