Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ապարան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 9-ին, ժամը 04.20-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո վրաերթի է ենթարկել փողոցում գտնվող երկու քաղաքացիների, ապա բախվել «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ԳԱԶ-2410»-ի վարորդը դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան՝ դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:





























