Երեւանում, նոյեմբերի 9-ին, ժամը 06.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում բախվել է ջրցան մեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























