Al Jazeera-ն, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է, որ Գազայում գտնվող իսրայելական զորքերը կրկին կրակ են բացել օգնություն սպասող պաղեստինցիների վրա։ Գազայի հատվածի լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ:

Ականատես Ալա ալ-Խուդարին «Ալ Ջազիրա»-ին պատմել է, որ իսրայելական զորքերը կրակ են բացել ամբոխի վրա, ինչի հետևանքով «շատերը զոհվել են», իսկ մյուսները վիրավորվել են՝ փորձելով «ուտելու բան» գտնել իրենց երեխաների համար:

Իսրայելական բանակը հերքում է, որ կրակել է ամբոխի վրա։