Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է սերժանտ Լիոր Ռավիվի զոհվելու  մասին Գազա քաղաքի «Շիֆա» հիվանդանոցի ռեյդի ժամանակ, հայտնում է Times of Israel-ը։

21-ամյա սերժանտը Ռիշոն Լեցիոնից էր և որպես մարտիկ ծառայում էր «Նախալ» բրիգադի 932-րդ գումարտակում։

Նա դարձավ 252-րդ իսրայելցի զինվորը, որը զոհվեց Գազայի հատված Իսրայելի ներխուժումից հետո։