Լոնդոնում, նոյեմբերի 7-10-ին, տեղի է ունեցել «Համաշխարհային զբոսաշրջային շուկա» («World Travel Market») առաջատար միջազգային տարեկան ցուցահանդեսը, որին մասնակցել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների ինչպես նաեւ ԼՂՀ ներկայացուցիչները:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում զբոսաշրջության համաշխարհային շուկային Հայաստանի եւ Արցախի արդյունավետ ինտեգրման եւ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ նոր գործընկերային կապերի հաստատման համար: