Վերջին շաբաթների ընթացքում Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի մի քանի բանկերում խստացրել են պատժամիջոցներին հետեւելու պահանջները, ինչը հանգեցրել է Ռուսաստան դրամական փոխանցումների ուշացումների կամ հրաժարումների նավթի մատակարարումների համար, գրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Գործակալության երկու զրուցակիցների տվյալներով՝ ԱՄԷ-ում First Abu Dhabi Bank-ը եւ Dubai Islamic Bank-ը փակել են մի քանի հաշիվներ՝ կապված ռուսական ապրանքների առեւտրի հետ։ Reuters-ի չորս այլ աղբյուրներ  տեղեկացրել են «մեկ շաբաթվա կամ ամսվա ընթացքում» վճարումների ուսումնասիրման մասին Էմիրաթների Mashreq bank, թուրքական Ziraat եւVakifbank, ինչպես նաեւ չինական ICBC եւ Bank of China բանկերում։

«Դա դժվարացել է անգամ դոլարային տրանզակցիաների դեպքում։ Երբեմն  յուան-ռուբլի ուղիղ տրանզակցիայի կատարման համար շաբաթներ են պահանջվում»,- Reuters-ին ասել է թրեյդերներից մեկը։