Առնվազն 40 աշխատանքային միգրանտի բռնել են մերձմոսկովյան Էլեկտրոստալի Wildberries-ի պահեստում ոստիկանության եւ «Ռոսգվարդիայի» իրականացրած շուրջկալի ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը։
Հիշեցնենք, որ մերձմոսկովյան Էլեկտրոստալի Wildberries-ի պահեստում սկսել են ստուգել աշխատանքային միգրանտներին եւ բռնել նրանց, ովքեր խախտել են Ռուսաստանում գտնվելու կանոնները։
Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի է ունեցել ահաբեկչություն։ «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ սրահ են ներխուժել զինված մարդիկ եւ կրակ բացել հանդիսատեսների ուղղությամբ։ Ներկա պահին պաշտոնապես հայտնի է 140 զոհի մասին։





























