Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկել է Սամբոյի աշխարհի 35-րդ առաջնությունը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ մրցումների առաջին օրը մրցագորգ դուրս կգան մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը, 68 կգ ք/կ-ում՝ Անդրանիկ Նաղդալյանը, կանացից՝ Ռուզաննա Սարգսյանը /48 կգ ք/կ/, Աննա Գեւորգյանը /60 կգ ք/կ /, իսկ Աշոտ Դանիելյանը ելույթ կունենա մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 մարզիկ: Մեր պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:




























