Նավթի գնանշումները բարձրանում են առաջին եռամսյակի աճից հետո։ Շուկայի մասնակիցները սպասում են ՕՊԵԿ+-ի մոնիթորինգային կոմիտեի նախարարական նիստին, որը կայանալու է այս շաբաթ ավելի ուշ։

Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում  բարձրացել են 0,25 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը  87,25 դոլար։ WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում թանկացել են 0,28 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը ՝ 83,44 դոլար։