Ոսկու գինը ապրիլի 1-ի աճուրդում թարմացրել է իր պատմական ռեկորդը։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսյան ֆյուչերսների առավելագույն գնանշումն աճել է 0,8%-ով՝ հասնելով 2285,07 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։
Նախորդ օրվա համեմատ գինն աճել է 0,29%-ով, տարեսկզբից՝ 9,7%-ով։ Թանկարժեք մետաղի գինն առաջին անգամ՝ մարտի 27-ին, սակարկությունների փակման ժամանակ հատել է 2100 դոլարի սահմանագիծը։ Այդ օրվանից ոսկու գինը հինգ առևտրային օր անընդմեջ նոր ռեկորդներ է սահմանել։




























