Այսօր` նոյեմբերի 14-ին, մահացել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի հայրը` Պարգեւ Նիկոյանը:
Վերջինիս առողջական վիճակը ծանր էր, եւ Նիկոյանը հենց Ազգային Ժողովում է իմացել հոր մահվան մասին:
Նշենք, որ Սամվել Նիկոյանը համարվում է Ազգային Ժողովի նախագահի հիմնական հավակնորդը, սակայն այսօր, լրագրողներին այդպես էլ չէր հաջողվել նրանից մեկնաբանություններ ստանալ, քանի որ ԱԺ փոխնախագահը բավական ընկճված տրամադրություն ուներ:


























