Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, նոյեմբերի 14-ին, Ֆիլիպ Կոտլերի սեմինարների տոմսեր է հանձնել 10 ուսանողների, որոնք վաղը՝ ժամը 16.00, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում կմասնակցեն պրոֆեսոր Կոտլերի սերտիֆիկացվող կոնֆերանսին։ Ուսանողներն ընտրվել են նախապես հայտարարված մրցույթի արդյունքում։ Պրոֆեսիոնալ ժյուրին ավելի քան 220 մասնակիցներից ընտրել է 10 լավագույն սոցիալական գովազդ ներկայացրած ուսանողներին։ Ընտրված երիտասարդները հիմնականում տնտեսագիտության, մարքեթինգի, մենեջմենթի ոլորտի ուսանողներ են։
Տեղեկացնենք, որ համաշխարհային մարքեթինգի հիմնադիր Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում կներկայացնի իր նոր «Մարքեթինգ 3.0» հայեցակարգը։ Կոտլերի հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված է անցկացնել մասնագիտական դասընթացներ, սամինարներ հայաստանյան և տարածաշրջանի մասնագետների, գործարար համայնքի և ուսանողների համար։




























