Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշել է Հայաստանի առաջնությունն անցկացնել աշուն – գարուն օրացույցով:
ՀՖՖ գործկոմի որոշումները.
- Հաստատվեցին ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2011-ի մրցաշրջանի գործունեության հաշվետվությունը, ՀՖՖ արտոնագրման կանոնակարգը եւ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմերը:
- Որոշում կայացվեց ամբողջությամբ սահմանափակել օտարերկրյա դարպասապահների մասնակցությունը ՀՀ առաջնություներում սկսած 2012թ. մրցաշրջանից:
- Որոշում կայացվեց փոփոխել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթի անցկացման կարգը: Մրցույթում առաջին երեք տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստներին պարգեւատրել համապատասխանաբար «ոսկե», «արծաթե» եւ «բրոնզե» խաղակոշիկ մրցանակով, ինչպես նաեւ համապատասխանաբար սահմանել պարգեւավճար 10000, 7000 եւ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
- Սահմանել ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության հաղթող թիմի համար պարգեւաճար 10 միլիոն դրամի, իսկ Գավաթի խաղարկության հաղթողի համար` 6 միլիոն դրամի չափով:
- Փոփոխել ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության անցկացման կարգը` 2012-2013թթ. անցակացնել անցումային առաջնություն, որը կմեկնարկի 2012թ. մարտին եւ կավարտվի 2013թ. մայիսին: Հաջորդ մրցաշրջանը կսկսվի 2013թ. օգոստոսին եւ կավարտվի 2014թ. մայիսին:



























