Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի նոյեմբերի 9-ի որոշմամբ, կասեցվել է «ԻՍԿԱ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 226 լիցենզիայի գործողությունը մինչեւ 2012 թ. մարտի 26-ը` իր դիմումի համաձայն:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրված է կատարել  միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչեւ կասեցումը ծագած գրավատան պարտավորությունների հետ: