Պեկինի միջազգային ավտոսրահում Toyota Motor-ը երկու նոր մեքենա է ներկայացրել, որոնք զուտ էլեկտրական ուժային սարքեր ունեն՝ bZ3C եւ bZ3X, գրել է Drom.ru-ն։
Մեքենաները կառուցված են միասնականացված պլատֆորմով, ունեն միասնական ոճ, որը բնութագրում են թափքի պանելների բարդ պլաստիկե անցումները եւ առջեւի մասի լուսատեխնիկայի արտասովոր լուծումները։
bZ3C-ը երիտասարդական երկտեղանի քրոսովեր է։ Մեքենան ստեղծվել է Toyota-ի եւ նրա չինական երկու գործընկերների՝ BYD-ի եւ FAW-ի համատեղ ջանքերով։ Ոչ մի տեխնիկական տեղեկություն էլեկտրամեքենայի մասին չի ներկայացվում։
bZ3X-ը ընտանեկան հինգտեղանի քրոսովեր է՝ ունիվերսալ թափքով։ Այն ստեղծվել է չինական մեկ այլ գործընկերոջ՝ GAC Motor-ի մասնակցությամբ։ Սրահն ունի երկտոն ձեւավորում, սարքերի ոչ մեծ թվային վահանակ եւ մեդիա-համակարգի հսկայական հորիզոնական դիսփլեյ։ Այս մեքենայի բնութագրերը եւս չեն ներկայացվում։
Այս մոդելների արտադրությունը Չինաստանում մեկնարկելու է 2024թ. ընթացքում։





























