Կառավարության շենքի մոտ, այսօր` նոյեմբերի 17-ին, նորից բողոքի ակցիա էին անցկացնում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները եւ «Բանակն իրականում» նախաձեռնությունը: NEWS.am-ի թղթակիցը հայտնեց, որ ակցիայի մասնակիցները պաստառներով իրենց բողոքն էին արտահայտում, ներկա էին բազմաթիվ ոստիկաններ:

Հայաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում չէ, իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը թեեւ Հայաստանում է, սակայն չի մասնակցել Կառավարությաննիստին:

Մեր թղթակցի փոխանցմամբ` այսօրվա ակցիայի ժամանակ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել:

Նշենք, որ ամեն հիգշաբթի բանակում` խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները եւ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի մոտ, որի նպատակն է` բարձրաձայնել բանակում տիրող վիճակի, գրանցվող սպանությունների մասին, ինչպես նաեւ բացահայտել եւ պատժել մեղավորներին: