Մայր սթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Դավիթ Քերթմենճյանի «Համադրական ուսումնասիրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառուցապատման Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության տարիներին 1999-2011թթ» աշխատությունը:
NEWS.am-ին Մայր Աթոռի մամլո դիվանից հայտնեցին, որ «Կառուցյալ հավատով» ընդհանուր վերնագրի ներքո ուսումնասիրությունը հրատարակության է հանձնվել Գերագույն Հոգեւոր Խորհրդի կողմից: Գրքի առաջին մասում հեղինակն անդրադարձ է կատարում մինչեւ Վեհափառ Հայրապետի գահակալությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացված կառուցապատման գործերին: Երկրորդ հատվածը ներկայացնում է Նորին Սրբության գահակալության շրջանում կատարված իրագործումները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց եկեղեցիները, ապա նորակառույց եկեղեցական, կրթական, վարչահասարակական, մշակութային շենքերը, պատմական կառույցների նորոգությունները, ինչպես նաեւ Մայր Աթոռի ճարտարապետական միջավայրի տարածական կազմակերպումն ու օժանդակ կառույցները: Գրքի վերջին` երրորդ բաժնում ներկայացված են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ նշանավոր եկեղեցական կենտրոնների ու համալիրների զուգահեռները:



























