Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: