Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել: Այս մասին հայտնում է «Ազգային ճակատը»:
Նշենք, որ ոստիկանությունն այսօր հայտարարեց, որ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:
Կադրերում երեւում է, որ ոստիկաններին մահակներ են բաժանում:
Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:





























