Օպերայի տարածքը հսկող ոստիկաններից մեկի ձեռքում նկատվել է արցունքաբեր գազի գլանանոթ: Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը:
Նշենք, որ օպերայի շենքը չորս կողմից շրջապատված է ոստիկանաններով, սևբերետավորներով ու երթի մասնակիցներով:
Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի է ունենալու բողոքի ակցիա։
Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված Օպերայի շենքին հարակից հատվածներում:
Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:





























