Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ծաղկեպսակ է դրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նշվում է, որ Կոբախիձեն պատվիրակության անդամների հետ այցելել է Աթաթուրքի դամբարան։ Նա հարգանքի տուրք է մատուցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրի հիշատակին և գրառում թողել Աթաթուրքի թանգարանի հուշամատյանում:




























