Երեւանում, նոյեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, Սարյան 22 հասցեում  («Հայփոստ»-ի շենք, առաջին հարկ), կբացվի կույր եւ վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոն:

Կենտրոնը ստեղծվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Հեռահաղորդակցության միջազգային միության /ITU/ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բաժնի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ կրթության բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի մասնակցությամբ: