Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կողմից իրականացվող կադրային փոփոխությունների ալիքը հասել է Անձնագրային եւ վիզաների վարչության բաժանմունքներին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանապետի նոյեմբերի 17-ի հրամաններով, ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության բաժանմունքներում տեղի են ունեցել հետեւյալ փոփոխությունները.
Մաշտոցի անձնագրային բաժանմունքի (ԱԲ) պետ է նշանակվել Կենտրոնականի անձնագրային բաժանմունքի պետը,
Մալաթիայի ԱԲ պետ է նշանակվել Մաշտոցի ԱԲ պետը,
Քանաքեռ-Զեյթունի ԱԲ պետ է նշանակվել Նոր Նորքի անձնագրայինի պետը
Նոր Նորքի ԱԲ պետ է նշանակվել Արաբկիրի ԱԲ պետը։
Կենտրոնականի անձնագրայինի պետ է նշանակվել Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինի պետը։
Էրեբունու ԱԲ պետ է նշանակվել Շենգավիթի բաժանմունքի պետը
Արաբկիրի անձնագրայինի պետ է նշանակվել Մալաթիայի ԱԲ առաջին կարգի մասնագետը։
Շենգավիթի անձնագրայինի պետ է նշանակվել Մալաթիայի անձնագրայինի պետը:



























