JAL ճապոնական ավիաընկերության երկու ինքնաթիռ Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում բախվել են թեւերով։ Ինչպես տեղեկացրել է NHK հեռուստաալիքը, ոչ ոք չի տուժել, թռիչքուղին չի փակվել։
Տեղեկացվել է, որ ինքնաթիռները շարժվում էին նույն ուղղությամբ։ Մեկը թռչելուց առաջ հետ էր շարժվում, իսկ մյուսը գնում էր դեպի կայանատեղի։


























