Գերմանիան արձագանքել է Ուկրաինայի կոչին՝ օգնել իրեն հակաօդային պաշտպանությունում, խոստանալով ուղարկել մի քանի ՀՕՊ համակարգեր եւ մոբիլիզացնել դաշնակիցների օգնությունը, բայց գրեթե ոչ ոք չի հետեւել Բեռլինի կոչին, գրել է Politico ամերիկյան պարբերականը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։

Ներկա պահին Բեռլինը խոստացել է Կիեւին տրամադրել իր 11 Patriot մարտկոցներից երեքը, ինչպես նաեւ ավելի քան 50 փոքր հեռահարության Gepard ՀՕՊ եւ «երկինք-երկինք» հրթիռներ, որոնք կարող են դիմակայել հրթիռներին, կառավարվող ռումբերին եւ անօդաչուներին։

Գերմանացի քաղաքական գործիչները, առաջին հերթին՝ արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը եւ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ակնկալում էին, որ դաշնակիցները կմիանան Գերմանիայի նախաձեռնությանը (Immediate Action on Air Defense – Հակաօդային պաշտպանության անհապաղ գործողություններ)։

Սակայն Բեռլինի դաշնակիցները չեն ցանկանում Ուկրաինա ուղարկել իրենց Patriot ԶՀՀ-ները, պարբերականին ասել են բանակցությունների ընթացքին ծանոթ երկու աղբյուրներ։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտնբերգը հստակ հասկացրել է, որ դաշնակիցներն ունեն համակարգեր, որոնք կարող են տրամադրվել Ուկրաինային։ Բայց այնքան էլ հեշտ չի եղել համաձայնեցնել դրանց հանձնումը ուկրաինացի զինվորականներին, գրել է Politico-ն։