Չինաստանից Միացյալ Նահանգներ ժամանած միգրանտները բանակ են ստեղծում Միացյալ Նահանգներով ներսից «զբաղվելու» համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում նախընտրական հանրահավաքում։
«Շատ մարդիկ են գալիս Չինաստանից։ Տեսեք այս բոլոր մարդկանց, նրանք լավ ֆիզիկական մարզավիճակում են, նրանք 19-ից 25 տարեկան են, գրեթե բոլորը զինվորական տարիքի տղամարդիկ են։ Կարծում եմ՝ նրանք բանակ են ստեղծում։ Մեզ հետ ներսից են ուզում զբաղվել։ Նրանք սովորական ապօրինի միգրանտների նման չեն, նրանք ինչ-որ բանի են տիրապետում»,- ասաց նա։
Թրամփը հավելեց, որ բազմաթիվ միգրանտներ ԱՄՆ են ժամանում նաև Լատինական Ամերիկայից և Մերձավոր Արևելքից, այդ թվում՝ Եմենից, որի տարածքը «ռմբակոծվում է Միացյալ Նահանգների կողմից»։





























