Ուկրաինացի օդաչուների առաջին խումբն ավարտել է ԱՄՆ-ում ամերիկյան F-16 կործանիչներ վարելու դասընթացները, Politico-ին հայտնել է Արիզոնայի Ազգային գվարդիայի ներկայացուցիչ Էրին Հանիգանը։

Օդաչուները վերապատրաստվել են Տուսոնի 162-րդ ռազմաօդային բազայում։ «Անվտանգության նկատառումներից ելնելով» չի բացահայտվում վերապատրաստված օդաչուների թիվը։ Ուսուցման ավարտը վճռական քայլ է Ուկրաինայի երկինք F-16-ի ներմուծման ուղղությամբ, ընդգծել է Հանիգանը։

Օդաչուներն այժմ ուղեւորվում են Եվրոպա՝ լրացուցիչ ուսուցման, Politico-ին հայտնել է աղբյուրը:

Մինչ այս հայտնի էր դարձել, որ մոտ տասն ուկրաինացի զինվորականներ Նիդերլանդներում անցել են մարտական ​​ինքնաթիռների պահպանման դասընթացներ։