Իսպանիայի իրավահավասարության հարցերով նախարար Անա Ռեդոնդո Գարսիան հայտարարել է, որ Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին առյուծ չէ, ինչպես երգում էր իր գրքի շնորհանդեսի ժամանակ, այլ բորենի։ Գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերել է իսպանական La Sexta հեռուստաալիքը։

Արգենտինայի առաջնորդը մայիսի 22-ին Բուենոս Այրեսի համերգասրահի բեմից երաժիշտների նվագակցությամբ երգել է La Renga խմբի երգը՝ փոփոխված բառերով։ Կոմպոզիցիան պարունակում էր «Ես թագավոր եմ, ես առյուծ եմ» տողերը։

«Երբ ես լսում եմ Միլեյին, գիտե՞ք՝ ինչ եմ մտածում: Առյուծից՝ ոչինչ»,- ասել է իսպանացի նախարարը։ «Նա բոլորիս, ներառյալ չունևորների, սոցիալական արդարության կարիք ունեցողների վրա ծիծաղող բորենի է»:

Իսպանիայի և Արգենտինայի հարաբերությունները լուրջ դիվանագիտական ​​ճգնաժամ են ապրում, որի ընթացքում կողմերը միմյանց հասցեին տհաճ արտահայտություններ են արել։

Այս ոչ դիվանագիտական լեզվակռվի խորապատկերում Իսպանիան վերջապես իր դեսպանին հետ կանչեց Բուենոս Այրեսից։ Արգենտինայի նախագահը հունիսին այցելու է  Իսպանիա, որտեղ թագավորության վերլուծական կենտրոններից մեկը նրան մրցանակ է շնորհել: