ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարիքների համար մրցութային ընթացակարգով նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ: Այս մասին  հաղորդագրություն է տարածել ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Հանրային քննարկման է դրվում էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը։ Ձեր կարծիքները և առաջարկությունները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին»: