ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է, որ Վաշինգտոնը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ «ուղղված կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովմանը»։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ ուղղված կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովմանը և պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին։ Եվ ամենակարևորը՝ մենք ցանկանում ենք զարգացնել մեր գործընկերությունը և ամրապնդել հարաբերությունները ադրբեջանական ժողովրդի հետ»,- Ջո Բայդենի շնորհավորանքը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։